«Բարսելոնայի» նախկին հարձակվող Լուիս Սուարեսը հայտնել է, որ բաց չի թողնում կատալոնական ակումբի հանդիպումները։
«Ես շարունակում եմ դիտել «Բարսելոնայի» գրեթե բոլոր խաղերը: Ես այս թիմի երկրպագուն եմ։ Իհարկե, «Բարսելոնայից» հեռանալը շատ ցավալի էր, բայց ես գիտեմ, որ այս ակումբն ինձ տվել է գրեթե այն ամենը, ինչ ունեմ։ Ես շատ հպարտ եմ այստեղ իմ խաղով, միշտ ամբողջությամբ տրվել եմ խաղին»,- Սուարեսի խոսքերն է մեջբերում լրագրող Միգել Բլասկեսը։
Ուրուգվայցին «Բարսելոնայում» հանդես է եկել 2014-ից 2020 թվականներին: Կատալոնական թիմի կազմում հարձակվողը նվաճել է 12 գավաթ։ 2020 թվականին ֆուտբոլիստը «Բարսելոնայից» մեկնել է Մադրիդի «Ատլետիկո»։ Նա ներկայումս հանդես է գալիս «Նասիոնալում»: