«Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գրառում է կատարել սոց․ ցանցերի իր էջերում՝ իտալական A Սերիայի 9-րդ տուրում «Սասուոլոյի» նկատմամբ տարած հաղթանակից հետո։
«Ինտերի վերականդանացման սկիզբը»,- գրել է Մխիթարյանը՝ լուսանկարներ հրապարակելով հանդիպումից։
«Ինտերը» 2։1 հաշվով հաղթել էր «Սասուոլոյին»։ Դուբլի հեղինակ էր դարձել Էդին Ջեկոն։ Երկրորդ գոլի գոլային փոխանցումը կատարել էր Հենրիխ Մխիթարյանը։