«Նապոլիի» և Վրաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան նշել է իր մանկության կուռքերին։
«Կրիշտիանու Ռոնալդուն․․․ բայց իմ առաջին սերը եղել է Գուտին՝ «Ռեալից»։ Երբ ես ընկերներիս հետ իմ հարազատ Թբիլիսիում խաղում էի, մենք սպիտակ մարզաշապիկներ էինք կրում։ Ես Գուտիի անունն էի գրում մարզաշապիկի վրա»,- Կվարացխելիայի խոսքն է մեջբերել Corriere dello Sport-ը։