«Միլանի» կիսապաշտպան Սանդրո Տոնալին կիսվել է իր հույզերով այն փաստից, որ Ա Սերիայի «Էմպոլիի» դեմ խաղում (3:1) եղել է միլանյան թիմի ավագը։
«Ավագի թևկա՞պը.․․ Շատ ուժեղ էմոցիաներ են, դա պատիվ է, ես շատ ուրախ եմ։ Ափսոս, իհարկե, որ դա թիմում վնասվածքների հետևանքով էր…»,- Տոնալիի խոսքերն է մեջբերում ITASportPress-ը:
«Միլանը» Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում 3-րդն է (17 միավոր), «Էմպոլին» 14-րդն է (7 միավոր):
Հաջորդ տուրում միլանյան ակումբը հոկտեմբերի 8-ին սեփական հարկի տակ կընդունի «Յուվենտուսին»։