ՊՍԺ-ի և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը խոսել է ազգային հավաքականի վիճակի մասին:
«Իմ նորամուտի պահից սա Բրազիլիայի հավաքականի ամենաուժեղ հավաքականն է: Մենք ավելի ենք պատրաստված հաղթանակների և դա հիանալի է:
Թիմում յուրաքանչյուր ֆուտբոլիստ իր դերն ունի: Եվ մեզ մի ընդհանուր նպատակ է միավորում: Թիմը լրիվ այլ է դարձել և դա ուրախացնում է:
Մենք պատրաստ ենք կռվել իրար համար: Մենք թիմ ենք և դա մեզ կօգնի առաջ գնալ աշխարհի առաջնությունում»,- Նեյմարի խոսքերն է փոխանցում Afrique Sports-ը: