Միլանի և Ֆրանսիայի հավաքականի դարպասապահ Մայք Մանյանը վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել մեկ ամիս, հայտնում է RMC Sport-ը:
27-ամյա ֆրանսիացին փոխարինվել է Ավստրիայի հավաքականի հետ Ազգերի լիգայի 5-րդ տուրի հանդիպման (2:0) ընդմիջմանը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ձախ ոտքի սրունքի մկանի վնասվածքի պատճառով դարպասապահը բաց կթողնի մի քանի շաբաթ։
Այսպիսով, եթե Մանյանի վնասվածքի մասին տեղեկությունը հաստատվի, նա բաց կթողնի Չեմպիոնների լիգայի խաղերը «Չելսիի» հետ (հոկտեմբերի 5 և 11), ինչպես նաև Ա Սերիայի «Յուվենտուսի» դեմ խաղը (հոկտեմբերի 8)։