«Չելսիի» գլխավոր մարզիչ Գրեմ Պոթերը հետաքրքրված է «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնի ծառայություններով: 2023 թվականի ամռանն Անգլիայի հավաքականի հարձակվողի համար լոնդոնցիներրը պատրաստ են առաջարկել Ռոմելու Լուկակուին և լրացուցիչ գումար: Այս մասին հայտնում է Calciomercatoweb-ը:
29-ամյա Քեյնը «Տոտենհեմի» սան է: Ընթացիկ մրցաշրջանում նա անգլիական Պրեմիեր-լիգայի 7 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 6 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: Քեյնի և «Տոտենհեմի» միջև պայմանագիրն ավարտվում է 2024 թվականին:
29-ամյա Լուկակուն «Ինտերի» կազմում հանդես է եկել 2019-ից 2021 թվականներին: Նախորդ տարի «Չելսին» վերադարձրեց Լուկակուին 113 մլն եվրոյի դիմաց, բայց բելգիացին չկարողացավ ամրապնդվել թիմում և վարձակալությամբ տեղափոխվեց «Ինտեր»: