ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը գրառում է կատարել Բրազիլիայի հավաքականի իր թիմակից Վինիսիուսի վերաբերյալ։
«Միայն ե՞ս եմ արթնացել այն ցանկությամբ, որ Վինիսիուսը վաղը գոլ խփի»,- գրել է ֆուտբոլիստն օգտագործելով #BailaViniJr (պորտուգալերենից թարգմանաբար՝ պարիր, Վինի,-խմբ․):
Նախորդ օրերին մի շարք քննադատություններ էին հնչել «Ռեալի» հարձակվող Վինիսիուսի հասցեին։ El Chiringuito-ի եթերում նրան համեմատել են կապիկի հետ (գոլերը պարելով տոնելու համար)։ Իսկ «Ատլետիկոյի» կիսապաշտպան Կոկեն ասել էր, որ Վինիսիուսը խնդիրներ կունենա, եթե գոլը տոնի պարելով։
«Ռեալը» սեպտեմբերի 18-ին Լա լիգայի 6-րդ տուրում կհյուրընկալվի «Ատլետիկոյին»։