Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հրապարակել է թիմի հայտացուցակն Ազգերի լիգայի խաղարկության առաջիկա հանդիպումների համար։
Սեպտեմբերի 23-ին իտալացիները կմրցեն Անգլիայի, իսկ սեպտեմբերի 26-ին՝ Հունգարիայի հետ։
Մանչինին 29 ֆուտբոլիստի է հրավիրել։ Առաջին անգամ հավաքական են հրավիրվել «Լացիոյի» դարպասապահ Իվան Պրովեդելը, «Սալերնիտանայի» պաշտպան Պասկուալե Մազոկին և «Էմպոլիի» դարպասապահ Գուլյելմո Վիկարիոն։