«Չելսիի» նորանշանակ մարզիչ Գրեմ Փոթերը խոսել է լոնդոնյան ակումբը գլխավորելու մասին։
«Ես շատ հպարտ եմ և հուզված, որ գլխավորել եմ «Չելսին»։ Սա անհավանական ֆուտբոլային ակումբ է։
Շատ ուրախ եմ, որ աշխատելու եմ «Չելսիի» նոր սեփականատերերի հետ։ Անհամբերությամբ սպասում եմ ֆուտբոլիստների հետ հանդիպմանը։ «Չելսիում» ես ցանկանում եմ զարգացնել այնպիսի թիմ և մշակույթ, որով կհպարտանան մեր երկրպագուները։
Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել «Բրայթոնին», որը տվեց ինձ այս հնարավորությունը։ Շնորհակալ եմ Թոնի Բլումից և ֆուտբոլիստներից, երկրպագուներից, որոնք միշտ աջակցել են ինձ»,- Փոթերի խոսքն է մեջբերել «Չելսիի» պաշտոնական կայքը։