«Չելսիի» սեփականատերերը թիմի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգին հավաստիացրել են, որ Թոմաս Տուխելի հեռանալը ոչ մի կերպ չի ազդի թիմում նրա դերի վրա: Հիշեցնենք՝ գերմանացի մասնագետն անձամբ էր պնդում Օբամեյանգի տրանսֆերի իրականացմանը:
Օբամեյանգին շատ է զարմացրել ակումբի ղեկավարությանը՝ Տուխելին պաշտոնանկ անելու որոշումը, բայց արդյունքում նա ըմբռնումով է մոտեցել իրավիճակին: Հիմա Օբամեյանգը սպասում է Գրեմ Պոտերի հետ աշխատելու հնարավորությանը, որը «Չելսին» գլխավորելու հիմնական հավակնորդն է:
Օբամեյանգը 12 մլն եվրոյի դիմաց «Բարսելոնայից» տեղափոխվել է «Չելսի»: Ավելի վաղ գաբոնցին հանդես է եկել Լոնդոնի «Արսենալի» կազմում: