«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը փորձել է բացատրել «Նապոլիի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին խաղում իր թիմի ջախջախիչ պարտությունը։
Հիշեցնենք, որ մերսիսայդցիները հյուրընկալվելիս պարտվեցին 1:4 հաշվով:
«Մենք միասնական ենք և մատով չենք ցույց տալիս միմյանց։ Բոլորը գիտեն, որ կարող են ավելի լավ խաղալ։ Մենք ռոբոտներ չենք, մենք փորձում ենք անել առավելագույնը, բայց լինում են նաև ոչ այդքան լավ պահեր»,- խաղից հետո կայացած ասուլիսի ժամանակ ասել է վան Դեյկը։
Անգլիայի Պրեմիեր լիգայի հաջորդ հանդիպումը «Լիվերպուլը» կանցկացնի սեփական հարկի տակ՝ «Վուլվերհեմփթոնի» հետ։ Յուրգեն Կլոպի թիմն այս պահին զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի յոթերորդ տեղը: