«Չելսիի» նախկին ֆուտբոլիստ Ֆլորեն Մալուդան արձագանքել է գերմանացի մասնագետ Թոմաս Տուխելի՝ «արիստոկրատների» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվելուն։
«Այս մարզչի օրոք «Չելսին» հաջողություններ է գրանցել: Բոլոր հաղթանակներն ու գավաթները խոսում են նրա որակյալ աշխատանքի մասին։ Բայց Տուխելին ժամանակ չտրվեց, կարծում եմ, որ դա չափազանց դաժան է։
Ես «Չելսիի» երկրպագու եմ և մտածում եմ, թե ինչ է լինելու հետո: Ակումբին ամենայն բարիք եմ մաղթում»,- ֆրանսիացու խոսքերն է փոխանցում Goal-ը։
Գերմանացի մասնագետին պաշտոնանկ անելու մասին հայտարարվել է երեկ՝ սեպտեմբերի 7-ին։