«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ավագ Գարի Նևիլը նշել է իր ֆավորիտներին՝ Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն քառյակում հայտնվելու համար:
«Կարծում եմ՝ «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը» և «Տոտենհեմը» անպայման կավարտվեն լավագույն քառյակում։
Վերջին տեղը կխաղարկվի «Արսենալի», «Մանչեսթեր Յունայթեդի» և «Չելսիի» միջև»,- ասել է անգլիացին Sky Sports-ի եթերում, որտեղ աշխատում է որպես փորձագետ:
Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջին 6 տուրերից հետո լավագույն քառյակում են «Արսենալը», «Մանչեսթեր Սիթին», «Տոտենհեմը» և «Բրայթոնը»։