«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն դժգոհ է մնացել «Յուվենտուսի» դեմ հանդիպման առաջին խաղակեսից։
«Ռոման» առաջին խաղակեսում պարտվում էր 0-1 հաշվով, իսկ երկրորդում հավասարեցրեց հաշիվը:
«Ընդմիջմանը ես ասացի իմ խաղացողներին, որ ամաչում եմ նրանց համար: Խոսքը տակտիկայի մասին չէ, խոսքը նրանց վերաբերմունքի մասին է: Մենք չենք կարող գալ այստեղ և այսպես խաղալ:
Ես ասացի իմ օգնական]Ֆոտիին. «Աղոթեք միայն 0:1-ի համար»: Որովհետև 0:1 հաշվով պարտվելը ֆանտաստիկ արդյունք է այսպիսի առաջին խաղակեսից հետո։ Մենք շատ բախտավոր ենք։
Մենք ընդհանրապես ոչինչ չենք արել, դա մաքուր բախտ է։ Երկրորդ խաղակեսում բոլորովին այլ թիմ մտավ խաղադաշտ, թեև, ցավոք, պահեստայինների նստարանից կազմն ուժեղացնելու շատ տարբերակներ չունեի, քանի որ Ձանիոլոն և Վեյնալդումը վնասվածքներ էին ստացել։
Ալեգրին, թիմում բոլոր վնասվածքներով հանդերձ, այնուամենայնիվ, կարողացավ փոխարինումներ կատարել: Եթե վերլուծենք երկրորդ խաղակեսը, ապա արժանի էինք 1:0 հաշվով հաղթանակի, բայց առաջին խաղակեսը սարսափելի էր»,- ասել է «Ռոմայի» գլխավոր մարզիչը DAZN-ին տված հարցազրույցում։