«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ասել է, թե ում է համարում ակումբի պատմության ամենակարևոր խաղացողներ:
«Մանչեսթեր Սիթիում» շատ լեգենդար խաղացողներ կային. Կոմպանին, Սաբալետան, Ագուերոն, Հարտը, Սիլվան… Չնայած նրանք կարող էին այլ ակումբ ընտրել: Այն տարիներին, երբ նրանք խաղում էին մեզ մոտ, «Ռեալի», «Բավարիայի» և «Բարսելոնայի» հմայքն ավելի մեծ էր, քան «Ման․Սիթիինը», – մեջբերում է իսպանացի մարզչին City Xtra-ն։
Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչն է 2016 թվականից։ Նրա գլխավորությամբ «քաղաքաբնակները» չորս անգամ դարձել են Պրեմիեր լիգայի չեմպիոն։
Իսպանացի մասնագետի պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը։