Ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին խոսել է ապագայի իր ծրագրերի մասին։
«Ես չգիտեմ, թե որ թիմում եմ խաղալու։ Պետք է գնալ այնտեղ, որտեղ ուզում են տեսնել քեզ։ Կան մի քանի առաջարկներ, բայց դեռ ոչ մի կոնկրետ բան չկա, որպեսզի կարողանամ հստակ պատասխան տալ։ Ինչո՞ւ եմ ես Մադրիդում: Դրա համար շատ պատճառներ կան: Ես այստեղ եմ ընտանիքիս, մարզվելու և աշխատելու համար: Պետք է մի փոքր սպասել»,- Կավանիի խոսքն է մեջբերել El Chiringuito-ն։
Հիշեցնենք, որ Էդինսոն Կավանին նախորդ մրցաշրջանն անցկացրել է «Մանչեսթեր Յունայթեդում»: Ուրուգվայցի հարձակվողը մասնակցել է 15 խաղի և դարձել 2 ու 1 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ ավարտվել է այս տարվա հունիսին։