Ամերիկյան ներդրումային ֆոնդը կարող է գնել «Մանչեսթեր Յունայթեդը» Գլեյզերների ընտանիքից։
Stretty News-ը հայտնում է, որ անգլիական ակումբը ձեռք բերելու ցանկություն ունի Նյու Յորքից մի ընկերություն։
Հիմնադրամի անունը չի հաղորդվում, սակայն նշվում է, որ ընկերությունը քննարկել է ակումբը գնելու պաշտոնական առաջարկի տարբերակը:
Ամերիկյան աղբյուրը իրավիճակը բնութագրել է որպես «բավականին իրական» և «ուշադրության արժանի»:
«Մանչեսթեր Յունայթեդը» 2005 թվականից պատկանում է Գլեյզերների ընտանիքին։