«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարները շատ դժգոհ են հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի պահվածքից: Այս մասին հայտնում է բրիտանական մամուլը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Մանչեսթեր Յունայթեդը» կարող է ժամկետից շուտ խզել պայմանագիրը պորտուգալացու հետ։ Պորտուգալացու աշխատանքային պայմանագիրը «կարմիր սատանաների» հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի կեսերը։
Հիշեցնենք, որ «Յունայթեդը» ձախողեց Պրեմիեր լիգայի մեկնարկը՝ կրելով երկու պարտություն: