Անգլիայի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում «Արսենալը» սեփական հարկի տակ 4։2 հաշվով հաղթեց «Լեսթերին»։
Լոնդոնյան ակումբի կազմում դուբլի հեղինակ դարձավ Գաբրիել Ժեզուսը, մեկական անգամ աչքի ընկան Գրանիտ Ջական և Գաբրիել Մարտինելին։
Հյուրերից միակ գոլը խփեց Ջեյմս Մեդիսոնը։ «Զինագործների» կազմում ինքնագոլի հեղինակ դարձավ Վիլիամ Սալիբան։
«Մանչեսթեր Սիթին» տնային խաղում 4։0 հաշվով հաղթեց «Բորնմութին»։ Մանչեսթերյան ակումբի կազմում գոլի հեղինակ դարձան Իլկայ Գյունդողանը, Կևին Դե Բրույնեն և Ֆիլ Ֆոդենը։ Հյուրերից ինքնագոլի հեղինակ դարձավ Ջեֆերսոն Լերման։
«Մանչեսթեր Սիթին» և «Արսենալը» 2-րդ տուրից հետո 6-ական միավորով զբաղեցնում են համապատասխանաբար առաջին և երկրորդ տեղերը։