Հարձակվող Անդրեա Բելոտին, ով «Տորինոյից» հեռանալուց հետո առանց թիմի է, մոտ է «Ռոմա» տեղափոխվելուն: Ֆուտբոլիստը համաձայնեցրել է պայմանագիրը հռոմեական ակումբի հետ։
Սպասվում է, որ 28-ամյա հարձակվողը պայմանագիր կկնքի մինչև 2025 թվականի ամառ, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։
Բելոտիի տրանսֆերը հետաձգվում է Էլդոր Շոմուրոդովի պատճառով, որին հռոմեացիները դեռ չեն կարողանում վաճառել։ Հենց գործարքը ավարտվի, «Ռոման» կհայտարարի Բելոտիի տրանսֆերի մասին։
Անդրեա Բելոտին նախորդ մրցաշրջանում անցկացրել է 22 հանդիպում Ա Սերիայում՝ դառնալով 8 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։