Կառլո Անչելոտին («Ռեալ»), Խոսեպ Գվարդիոլան («Մանչեսթեր Սիթի») և Յուրգեն Կլոպը («Լիվերպուլ») հավակնում են ՈՒԵՖԱ-ի՝ 2021/22 մրցաշրջանի լավագույն մարզիչ մրցանակին, հայտնում է կազմակերպության պաշտոնական կայքը:
Լավագույնի կոչմանն արժանացած մարզիչը հայտնի կդառնա օգոստոսի 25-ին՝ Չեմպիոնների լիգայի 2022/23 մրցաշրջանի խմբային փուլի՝ Ստամբուլում կայանալիք վիճակահանության ժամանակ:
Տղամարդկանց թիմերի մարզիչների թոփ-6-յակում ընդգրկվել են նաև Օլիվեր Գլասները («Այնտրախտ»), Ունայ Էմերին («Վիլյառեալ») և Ժոզե Մոուրինյուն («Ռոմա»):