«Ռեալի» ղեկավարությունը նախատեսում է ուժեղացնել թիմի կազմը, և մադրիդյան ակումբի դիտակետում է հայտնվել «Արսենալի» պաշտպան Ուիլյամ Սալիբան:
Հիշեցնենք, որ «զինագործները» ֆուտբոլիստին ձեռք էին բերել անցած ամառ, բայց ֆուտբոլիստին մեկ մրցաշրջանով վարձավճարով թողել է «Սենտ-Էտյենում»: Ընթացիկ մրցաշրջանում Սալիբան Լիգա 1-ում անցկացրել է ընդամենը 8 հանդիպում: