ՌՊԼ 4-րդ տուրում Սանկտ-Պետերբուրգի «Զենիթը» հյուրընկալվելիս մրցել է Գրոզնու «Ախմատի» հետ և ոչ-ոքի՝ 0-0 հաշվով ավարտել հանդիպումը։
Նշենք՝ մրցաշրջանի մեկնարկից ի վեր «Զենիթը» 4 խաղից 2-ում միավորներ է կորցնում։ Առաջին տուրում էլ Սերգեյ Սեմակի թիմը ոչ-ոքի էր խաղացել «Խիմկիի» հետ (1-1)։
Առաջին կեսի վերջնամասում «Զենիթի» դարպասապահ Դանիլ Օդոևսկին վերջին հույսի խախտման համար հեռացվել է խաղադաշտից՝ ուղիղ կարմիր քարտ ստանալով։
«Զենիթը» 8 միավոր է վաստակել և շարունակում է ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը զբաղեցնել։ «Ախմատը» 5 միավորով 8-րդ տեղում է։