Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի նորեկ «Ֆուլհեմը» մեկնարկային տուրի տնային խաղում 2։2 հաշվով ոչ-ոքի է խաղացել «Լիվերպուլի» հետ։ «Ֆուլհեմի» գլխավոր մարզիչ Մարկու Սիլվան խոսել է հանդիպման մասին։
«Մենք պետք է հարգենք «Լիվերպուլին», բայց, իհարկե, պետք է հավատանք նաև մեր ուժերին։ Մենք շատ։ Հիանալի անցկացրեցինք առաջին խաղակեսը։ Գրեթե իդեալական վերահասկում էինք և փակում։ Երկրորդ խաղակեսում մենք լիովին գերազանցեցինք մրցակցին։
Ես գիտեմ, թե ինչ մակարդակի է Միտրովիչը։ Ես այստեղ եմ, որպեսզի բարելավեմ իմ ֆուտբոլիստների որակները։ Միտրովիչը միայն գոլերի համար չէ։ Նա ֆանտաստիկ աշխատանք է կատարել»,- Սիլվայի խոսքն է մեջբերել BBC-ն։