«Ֆեյենորդի» պաշտպան Մարկոս Սենեսին մոտ է Անգլիայի Պրեմիեր լիգա տեղափոխվելուն։
Ինչպես հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, արգենտինացին արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները «Բորնմութի» հետ։
Նշվում է, որ այժմ «Բորնմութում» իրենց ողջ ուշադրությունը կկենտրոնացնեն Ռոտերդամի «Ֆեյենորդի» հետ տրանսֆերի գումարի շուրջ համաձայնության գալու վրա։ Հիշեցնենք, որ խաղացողի տրանսֆերին հավակնում էր նաև Միլանի «Ինտերը»:
Սենեսին Նիդեռլանդների առաջնությունում նախորդ մրցաշրջանում երկու գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ է դարձել: Ֆուտբոլիստը նաև օգնեց «Ֆեյենորդին» դուրս գալ Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչ, որտեղ ռոտերդամյան ակումբը նվազագույն հաշվով պարտվեց «Ռոմային»։