Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն մոտ ժամանակներս կարող է վերադառնալ Լիգա 1:
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ ֆրանսիացի կիսապաշտպանը կապ է հաստատել «Մոնակոյի» հետ։
Միաժամանակ, մոնեգասկները դեռ չեն քննարկել ֆրանսիացու տրանսֆերը հենց «Յուվենտուսի» հետ։ Նշվում է, որ թուրինցիները դեռ չեն որոշել՝ կվաճառե՞ն արդյոք ֆուտբոլիստին այս ամառ։
Հիշեցնենք, որ Ռաբյոն նախկինում հանդես է եկել Ֆրանսիայում՝ ՊՍԺ-ի կազմում: «Յուվենտուսում» Ադրիենը երեք տարում հաղթել է Ա Սերիան և Իտալիայի գավաթը: Կիսապաշտպանն ակումբին միացել էր ազատ գործակալի կարգավիճակով։