«Սասուոլոյի» հարձակվող Ջակոմո Ռասպադորին հայտնվել է իտալական մեկ այլ ակումբի՝ «Նապոլիի» հետաքրքրությունների ոլորտում։
Ինչպես հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան, նեապոլիտանական ակումբի ղեկավարությունը պատրաստ է խաղացողի համար վճարել 25 մլն եվրո։ Ինչ վերաբերում է ֆուտբոլիստի նեկայիս ակումբին, ապա կանաչ-սևերը ակնկալում են ավելի շատ գումար ստանալ խաղացողի վաճառքից։
Ինքը՝ Ռասպադորին, պատրաստ է միանալ «Նապոլիին»։ Ֆուտբոլիստը բանակցություններ է վարել ակումբի հետ և համաձայնվել է ստորագրել հինգ տարվա պայմանագիր՝ 2,5 միլիոն եվրո աշխատավարձով։
Նախորդ մրցաշրջանում Ա Սերիայում Ջակոմոն տասը գոլ է խփել Ա Սերիայի 36 խաղում։