Թուրինի «Յուվենտուսը» դիտարկում է Լոնդոնի «Չելսիի» գերմանացի հարձակվող Տիմո Վերների ծառայություններով, հայտնում է հայտնի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Ռոմանոյի տեղեկություններով, թուրինյան ակումբը Վերներին ներառել է իր պոտենցիալ տրանսֆերների ցանկում: Այդուհանդերձ, գերմանացու տրանսֆերի հիմնական հավակնորդն իր նախկին ակումբն է՝ «ՌԲ Լայպցիգը»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վերները ցանկանում է հեռանալ թիմից: Անգլիական ակումբը դեմ չի լինի 26-ամյա ֆուտբոլիստի հեռանալուն, բայց միայն այն դեպքում, եթե նրա համար շուրջ 39 մլն եվրո վճարեն: 2020 թվականի հուլիսին «Չելսին» 53 մլն եվրո վճարեց «ՌԲ Լայպցիգին» ֆուտբոլիստի տեղափոխության համար:
Նախորդ մրցաշրջանում Վերները բոլոր մրցաշարերում 37 հանդիպման է մասնակցել և դարձել 11 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ: Նրա պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ ավարտվում է 2025 թվականին: Վերների տրանսֆերային արժեքը գնահատվում է 35 մլն եվրո:
Վերները նաև 53 հանդիպման է մասնակցել Գերմանիայի հավաքականի կազմում: Նա իր նորամուտը նշել է 2017 թվականին Յոահիմ Լյովի օրոք և այդ ժամանակից ի վեր դարձել է 24 գոլի հեղինակ: