Մադրիդի «Ատլետիկոյի» կիսապաշտպան Սաուլ Նիգեսը կարող է դառնալ «Ռոմայի» խաղացող։
Նախորդ մրցաշրջանը ֆուտբոլիստը վարձավճարով անցկացրել է «Չելսիում»՝ իսպանական ակումբի մեկնարկային կազմում տեղը կորցնելուց հետո։ Նա ամռանը վերադարձավ Մադրիդ, բայց Դիեգո Սիմեոնեի թիմում նրա ապագան մնում է անորոշ:
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Սաուլի տեղափոխությունը դիտարկում է որպես առաջնահերթ տրանսֆեր, հայտնում է Il Messaggero-ն: Ինչ վերաբերում է «Ատլետիկոյին», ապա ակումբը դժվար թե պահի ֆուտբոլիստին:
Նախորդ մրցաշրջանում ֆուտբոլիստը Պրեմիեր լիգայում անցկացրել է 10 հանդիպում։