Ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մարսիալն ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»: Ինչպես հայտնում է Mirror-ը, խաղացողը պահանջված է Իտալիայի առաջնությունում։
Աղբյուրի համաձայն՝ Թուրինի «Յուվենտուսը» ցանկանում է կազմակերպել Մարսիալի տրանսֆերը։ «Ծեր սինյորան» չի պատրաստվում հապաղել և պատրաստ է այս ամառ պայմանագիր կնքել ֆրանսիացու հետ։
Սակայն, մանկունիանցիները չեն նախատեսում վաճառել հարձակվողին։ Թիմի նոր մարզիչ Էրիկ տեն Հագը մտադիր է հնարավորություն տալ ֆրանսիացուն:
Նախորդ մրցաշրջանում Մարսիալը վարձավճարով հանդես է եկել «Սևիլիայում»: Անդալուզիական թիմի կազմում ինը խաղում նա միայն մեկ գոլային փոխանցման հեղինակ է դարձել: