«Մոնակոյի» նախկին կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը շարունակում է նոր ակումբ փնտրել։
Ինչպես հաղորդում է Fichajes-ը՝ 35-ամյա իսպանացու ծառայություններով հետաքրքրված է «Կոմոն», որը հանդես է գալիս Բ Սերիայում։ Իտալացիները պատրաստ են 2 տարվա պայմանագիր առաջարկել ֆուտբոլիստին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ֆաբրեգասը մարզվում է «Բարսելոնայի» բազայում։