Համարվում է, որ Լիոնել Մեսսին և իր կինը՝ Անտոնելա Ռոկուցո, դեռ մանկուց միասին են եղել և երբեք չեն բաժանվել, բայց, կարծես, դա այդքան էլ այդպես չէ։
Երբ Լեոն հեռացել է հարազատ քաղաքից՝ Ռոսարիոյից, և տեղափոխվել Իսպանիա, նրանց հարաբերությունները սկսել են սառչել։ Իսպանական AS պարբերականը գրում է, որ այդ ժամանակ Անտոնելան հանդիպել է մեկ այլ տղամարդու հետ։
Որոշ ժամանակ անց Անտոնելան խզել է իր հարաբերություններն այդ տղայի հետ՝ հանուն Մեսսիի հետ վերամիավորման։ Խոսելով իրենց հարաբերությունների մասին՝ Անտոնելայի նախկին ընկերն ասել է․ «Այո, նա ինձ թողեց, բայց գոնե Մեսսիի համար, ոչ թե ինչ-որ ծերուկի»։


