Նորվեգիայի հավաքականը հաղթանակով մեկնարկեց կանանց Եվրոպայի առաջնությունում։ A խմբում սկանդինավացիները հաղթեցին Հյուսիսային Իռլանդիային (4:1):
Նորվեգիայի հավաքականի կազմում մեկական գոլի հեղինակ են դարձել Յուլի Բլակստադը, Ֆրիդա Մոնումը, Կարոլին Գրեհեմ-Հանսենը և Գուրո Ռայտենը։
Ջուլի Նելսոնն աչքի ընկավ Հյուսիսային Իռլանդիայի հավաքականի կազմում։
Նորվեգիան 3 միավորով գլխավորեց խումբը։ Նույնքան միավոր ունի երկրորդ տեղում գտնվող Անգլիան: Մրցաշարի մեկնարկային խաղում տանտերերը հաղթեցին Ավստրիային (1:0):