Ֆրանկ Ռիբերին վերհիշել է 2013 թվականի Ոսկե գնդակի մրցանակաբաշխությունը։
Ֆրանսիացին կարծում է, որ այն ժամանակ նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն էր։
«Դա արդար չէր: Այն ժամանակ ես անհավանական մրցաշրջան անցկացրի, պետք է հաղթեի: Նրանք երկարացրել են քվեարկության ժամանակը։ Այդ ամենը կարծես քաղաքական ընտրություն լիներ»,- մեջբերում է Ռիբերիին Football Italia-ն։
2013 թվականին «Բավարիան» հաղթել է բոլոր մրցաշարերում, որոնց մասնակցել է։