Կայացել է Լիբերտադորեսի գավաթի 1/8 եզրափակչի պատասխան՝ «Պալմեյրաս»-«Սեռո Պորտենյո» հանդիպումը։ Խաղն ավարտվել է բրազիլական թիմի խոշոր՝ 5:0 հաշվով հաղթանակով։
Դուբլի հեղինակ է դարձել Ռոնին։ Մեկական անգամ էլ աչքի են ընկել Բրենո Էնրիկեն ու Գուստավո Գոմեսը։ Պարագվայական թիմի կազմում ինքնագոլի հեղինակ է դարձել Բրայան Սամուդիոն։
Առաջին խաղն ավարտվել էր «Պալմեյրասի» 3:0 հաշվով հաղթանակով։ 1/4 եզրափակչում գործող գավաթակիրը կխաղա «Ատլետիկո Մինեյրոյի» հետ։
Մյուս խաղում «Տալյերեսը» 2:0 հաշվով հաղթել է «Կոլոնին» (առաջին խաղը՝ 1։1)։ Քառորդ եզրափակչում «Տալյերեսը» կխաղա «Վելես Սարսֆիլդի» հետ, որը պատասխան խաղը գոլազուրկ ոչ-ոքի ավարտեց «Ռիվեր Փլեյթի» հետ (առաջին խաղը՝ 0:1):