Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող, «Ռոսարիո Սենտրալի» գլխավոր մարզիչ Կառլոս Տևեսը գնահատել է ազգային թիմի շանսերն առաջիկա աշխարհի առաջնությունում։
«Շատ ուրախ կլինեի, եթե Մեսսին Քաթարում գլխավերևում պարզեր Աշխարհի գավաթը։ Տեսնում եմ, որ հավաքականը շատ միավորված է, նրանք նույնիսկ միասին հանգստանում են, ինչը հազվադեպ է հանդիպում։
Մենք աշխարհի առաջնությունը հաղթելու գերազանց շանսեր ունենք»,- Տևեսի խոսքերն է փոխանցում Tyc Sports-ը։
Արգենտինան մրցաշարը սկսելու է C խմբում, որտեղ ընդգրկված են նաև Լեհաստանի, Մեքսիկայի և Սաուդյան Արաբիայի հավաքականները։