Աֆրիկական ազգերի գավաթ-2023-ը, որը պետք է անցկացվեր հունիսին և հուլիսին Կոտ դ-Իվուարում, հետաձգվել է։ Այս մասին հաղորդում է L’Equipe-ը՝ հղում անելով Աֆրիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիային (CAF):
Տարվա այդ ժամանակահատվածում Կոտ դ-Իվուարի եղանակային պայմանների անորոշությունը, ինչի մասին փաստում է վերջերս տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղը, ստիպել են CAF-ին մրցաշարը տեղափոխել 2024-ի հունվար։
Այս կերպ, ինչպես 2022-ին, ֆուտբոլիստները, որոնք մասնակցում են Աֆրիկայի գավաթին, այդ ընթացքում չեն կարողանա ելույթ ունենալ իրենց ակումբներում։
Աֆրիկական ազգերի գավաթը CAF-ի հովանու ներքո անցկացվող գլխավոր ֆուտբոլային մրցաշարն է ազգային հավաքականների մակարդակով։