Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը դուրս եկավ Մալթայում ընթացող փոքր երկրների Եվրոպայի առաջնության եզրափակիչ։
Կիսաեզրափակիչում Ռեքս Կալամյանի գլխավորած թիմը 93:66 հաշվով հաղթեց Անդորրայի թիմին:
Եզրափակիչում Հայաստանի հավաքականը կխաղա մրցաշարն ընդունող՝ Մալթայի ազգային հավաքականի հետ:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն առաջին խաղում հաղթել էր Ջիբրալթարի ընտրանուն, այնուհետև առավելության էր հասել Սան Մարինոյի թիմի նկատմամբ:
Եզրափակիչ խաղը կկայանա հուլիսի 3-ին: