Իտալական «Նապոլիի» հարձակվող Արկադիուշ Միլիկը Ա Սերիայի 23-րդ տուրի «Լեչեյի» դեմ խաղում (2:3), սիմուլացիայի է դիմել: Իտալիայի առաջնության կարգապահական կոմիտեն դրամական դուգանքի է ենթարկել լեհ հարձակվողին, տեղեկացնում է Sky Italia-ն:
Միլիկը ստիպված կլինի 2000 եվրո վճարել այն դրվագի համար, երբ խաղի 73-րդ րոպեին հարձակվողը փորձել էր կեղծիքով 11 մետրանոց վստակել:
Հիշեցնենք, որ «Նապոլին» Ա Սերիայի այս առաջնությունում վաստակել է 30 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնականը:
Միլիկը մասնակցել է 14 հանդիպման և դարձել՝ 9 գոլի հեղինակ: