«Յուվենտուսի» և Լեհաստանի հավաքականի դարպասապահ Վոյցեխ Շչեսնին խոստովանել է, որ մտադիր չէ հանդես գալ մինչև 40 տարեկանը.
«Ես Բուֆոնը չեմ: Չեմ կարող այնքան երկար խաղալ, որքան՝ նա: Այս պահին իմ նպատակը «Յուվենտուսի» հետ պայմանագիրս ավարտին հասցնելն է, ու, հնարավոր է, ես երկու մրցաշրջան Իսպանիայում անցկացնելը:
Ես 3 տարվա պայմանագիր ունեմ «Յուվենտուսի» հետ, և, հնարավոր է, եթե ակումբում ցանկանան, որ ես մնամ Թուրինում, կցանկանամ գործս ավարտին հասցնել: Այն ընթացքում, որ ես այստեղ եմ, բազմաթիվ դարպասապահներ պետք է զբաղեցնեին այս տեղը …. ես սովոր եմ: Հիմա անհանգստանում եմ, որ ոչ ոք չի խոսում «Յուվենտուսի» նոր պոտենցիալ դարպասապահի մասին»,- դարպասապահի խոսքերն է փոխանցում Przeglad Sportowy-ն: