«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին կհեռացվի իր պաշտոնից, եթե մրցաշրջանի ավարտին թիմը չկարողանա Չեմպիոնների լիգայի ուղեգիր ձեռք բերել, հայտնում է Calciomercato-ն:
«Միլանի» ղեկավարությունն արդեն քննարկում է նոր մարզչի թեկնածուների տարբերակները: Թեկնածուներից մեկը գերմանացի Ռալֆ Ռանգնիկն է, ով նախկինում աշխատել է «ՌԲ Լայպցիգում» :
Ա Սերիայի 23 տուրերից հետո «Միլանը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականը՝ վաստակելով 32 միավոր: «Միլանը» 10 միավորով հետ է մնում Չեմպիոնների լիգայի գոտուց: