Փլեյ-օֆֆի եզրափակչի պատասխան խաղում «Պալերմոն» հաղթեց «Պադովային» և բարձրացավ Բ Սերիա: Հանդիպումն ավարտվեց 1:0 հաշվով:
Միակ գոլը 25-րդ րոպեին խփեց Մատեո Բրունորին։ Նշենք, որ «Պադովան» հանդիպումն ավարտեց ինը հոգով։
«Պալերմոն» ընդհանուր հաղթեց 2:0 հաշվով և ապահովեց իր տեղը Բ Սերիայում՝ 2018/19 մրցաշրջանից հետո առաջին անգամ վերադառնալով այդ դիվիզիոն։
2019 թվականի հոկտեմբերին «Պալերմոն» սնանկ ճանաչվեց և դադարեց գոյություն ունենալ որպես պրոֆեսիոնալ ակումբ, սակայն 2020 թվականի ամռանը նոր սիրողական թիմը մտավ Սերիա D։ Իր առաջին իսկ մրցաշրջանում «Պալերմոն» կարողացավ բարձրանալ Սերիա C։