Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ, 76 կգ քաշային Տաթև Հակոբյանը պոկում վարժությունում 104 կգ արդյունքում փոքր բրոնզե մեդալ է նվաճել:
Հրում վարժությունը նա ձախողեց ու երկամարտում անմասն մնաց մեդալներից:
Այսօր՝ հունիսի 3-ին մրցահարթակ դուրս կգան 96 կգ քաշային ծանրորդներ Դավիթ Հովհաննիսյանն ու Արա Աղանյանը: Նրանց մրցելույթները կմեկնարկեն Երևանի ժամանակով 22:00-ից: