Միլանի «Ինտերի» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն մեկնաբանել է Ա Սերիայի 23-րդ տուրի «Միլանի» դեմ հանդիպման արդյունքը(4:2), տեղեկացնում է Sky Italia-ն:
«Երկրորդ խաղակեսում մենք գերազանց խաղ ցուցադրեցինք: Հանդիպման առաջին կեսում «Միլանը» գերիշխում էր և կարողացավ երկու գոլի հեղինակ դառնալ:
Սակայն, մենք շրջեցինք հանդիպման ընթացքը: Կարծում եմ ՝ բոլորը տեսան մեր թիմի ուժը: «Ինտերը» երբեք չենք հանձնվում:
Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր երկրպագուներին. նրանք ֆենոմենալ էին»,-ասել է բելգիացին:
Այս հաղթանակից հետո «Ինտերը» 54 միավորով բարձրացավ առաջին հորիզոնական, իսկ «Միլանը» 32 միավորով նահանջեց 10-րդ հորիզոնական:
«Յուվնետուսը» նույնպես ունի 54 միավոր, բայց լրացուցիչ արդյուքներով երկրորդն է: