«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին մեկնաբանել է Ա Սերիայի 23-րդ տուրում «Ինտերից» (2: 4) կրած պարտությունը․
«Առաջին խաղակեսում մեր խաղը շատ լավ ստացվեց: Երևի մենք արժանի էինք 2-0-ից ավելիին: Դժբախտաբար, այն երկու դրվագները, որոնցում մենք պետք է խաղայինք ավելի լավ, փոխեցին խաղը հոգեբանության առումով: 3-4 րոպեի ընթացքում ընդունված երկու գոլերը որոշեցին խաղի ելքը:
«Ինտերը» շատ ավելի փորձառու թիմ ունի, քան մենք:
Ես զայրացած եմ իմ խաղացողների վրա։Դա մեր մրցաշրջանի լավագույն առաջին կեսն էր, բայց մենք պարտվեցինք դերբիում, որում մենք պետք է հաղթեինք», — Պիոլիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն: