«Արսենալի» և Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Փոլ Մերսոնը խոսել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպե Գվարդիոլայի մասին․
«Սիթին» 22 միավորով հետ է մնում «Լիվերպուլից»: Եկեք անկեղծ լինենք, նա միակ մարզիչն է, ով չհեռացվեց դրանից հետո, քանի որ նա «աշխարհի լավագույն մարզիչն է»: Նա 22 միավորով հետ է մնում, և դա նման է,- «օհ, մի անհանգստացեք, դուք աշխարհի լավագույն մարզիչն եք»:
Ինչպե՞ս կարող է նա լինել աշխարհի լավագույն մարզիչը, եթե 22 միավորով հետ է մնում: Օրինակ, Կլոպը․ դուք պետք է այդ ճանապարհով շարժվեք: Դիտվում է առաջընթաց: Նա չի շարժվում հակառակ ուղղությամբ:
Կլոպը ընտրեց ճանապարհ առջևի ուղղությամբ: Նա ձեռք է բերել է նոր ֆուտբոլիստներ: Այս թիմը նույնը չէ, նա առաջ է շարժվում։Իսկ Սիթին՝ ո՛չ, ճի՞շտ է:
Բոլորս գիտեինք, որ նրանց պետք է կենտրոնական պաշտպան: Այո, Պոպը չգիտեր, որ Լապորտը վնասվածք կստանա, ոչ ոք չգիտեր, բայց Կոմպանին ևս հեռացել էր, այպես չէ՞», — մեջբերում է Մերսոնին Sky Sports-ը:
