Ռուսաստանցի գեղասահորդուհի Ալինա Զագիտովան զիջեց առաջատարի դիրքերը գեղասահորդների միջազգային վարկանիշային աղյուսակում՝ զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը:
Նոր առաջատարը ճապոնացի Ռիկա Կիհիրան է, ով հաղթեց Սեուլի 4 Մայրցամաքների առաջնությունը: Երրորդ տեղում է ճապոնացի Սատոկո Միյահարան է:
Ռիկա Կիհիրա
Եվգենիա Մեդվեդևան զբաղեցնում է հինգերորդ հորիզոնականը: Նաև լավագույն 15 վարկանիշային աղյուսակում են ռուսաստանցիներ Ալենա Կոստորնայան (7), Աննա Շերբակովան (9), Ալեքսանդրա Տրուսովան (11) և Սոֆյա Սամոդուրովան (13): Ելիզավետա Տուկտամիշևան 16-րդ տեղում է:
Դեկտեմբերին Զագիտովան հայտարարեց իր կարիերան դադարեցնելու մասին: Նա Օլիմպիական խաղերի չեմպիոն է (2018 թվական), Հարավային Կորեայի խաղերի արծաթե մեդալակիր թիմային մրցումներում, Աշխարհի 2019 թվականի առաջնության հաղթող: