Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման կրկնել է մեքսիկացի նախկին հարձակվող Ուգո Սանչեսի մեկ մրցաշրջանում կտրվածքով խփած գոլերի ցուցանիշը, հայտնում է Opta վիճակագրական ծառայությունը Twitter-ում։
Ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացի հարձակվողը «Ռեալի» կազմում 40 գոլ է խփել բոլոր մրցաշարերում՝ դառնալով ակումբի պատմության հինգերորդ խաղացողը, ով երբևէ հասել է նման նվաճուման: Բացի Բենզեմայից, այս ցուցակում ընդգրկված են Արքայական ակումբի նախկին խաղացողներ Կրիշտիանու Ռոնալդուն, Ալֆրեդո Դի Ստեֆանոն, Ֆերենց Պուշկասը և Ուգո Սանչեսը: Սանչեսը 40 գոլ է հեղինակել 1989/90 մրցաշրջանում:
Քանի որ «Ռեալը» դեռ մի քանի խաղ ունի անցկացնելու այս մրցաշրջանում, Կարիմ Բենզեման բոլոր հնարավորություններն ունի գերազանցելու մեքսիկացի լեգենդ Ուգո Սանչեսին: