Լուկա Մոդրիչին չի անհանգստացնում «Ատլետիկոյի» կողմից Մադրիդի «Ռեալի» պատվին չեմպիոնական միջանցք կազմելուց հրաժարվելը։
Ավելի վաղ «Ատլետիկոյից» ասել էին, որ իրենք չեմպիոնական միջանցք չեն կազմի, քանի որ «չեն պատրաստվում մասնակցել այդ ծաղրանքին»։
— Ի՞նչ կասեք «Ատլետիկոյի» որոշման մասին:
— Մենք ոչինչ չենք մտածում։ Այդ ամենը մեզ չի հետաքրքրում։ Չեմ ցանկանում խոսել այդ մասին վաղվա նման կարևոր խաղից առաջ («Մանչեսթեր Սիթիի» դեմ հանդիպումը),- մեջբերում է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպանին Marca-ն:
Կիրակի օրը «Ատլետիկոն» կընդունի Մադրիդի «Ռեալին»: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Ատլետիկոյի» հաղթանակը գնահատում է 2,35 գործակցով, ոչ-ոքին՝ 3,55, իսկ «Ռեալի» հաղթանակը՝ 2,95։